Մայլի Սայրուսի «անկեղծ» տեսահոլովակը մեկ օրում համացանցային հիթ է դարձել
Հայտնի երգչուհի Մայլի Սայրուսի թողարկած «անկեղծ» տեսահոլովակը մի քանի ժամում միլիոնավոր դիտումներ է գրանցել:
Ինչպես հայտնում է Korrespondent-ը, երգչուհին տեսահոլովակն իր Youtube ալիքում տեղադրել է հուլիսի 2-ին, արդեն հաջորդ օրն այն ավելի քան 5.5 միլիոն դիտում է ունեցել:
Տեսահոլովակում երգչուհու հետ հանդես է գալիս նաև ֆինն երգչուհի և երգահան Alma-ն: Մայլի Սայրուսն այստեղ ներկայանում է բավականին համարձակ կերպարներով, ինչպես, օրինակ, ամբողջությամբ կարմիր կոստյումով, մարմինն ընդգծող հագուստով ու բաց տեսարաններով:
Տեսահոլովակում ներկայացված են նաև սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող կերպարներ: Տեսանյութում երևում է նաև երգչուհու մայրը:
Սայրուսի այս ստեղծագործությունն օգտատերերը «ֆեմինիստական հիմն» են անվանել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում