Իտալական Ստրոմբոլի կղզում արթնացած հրաբխի տեսանյութը
Սիցիլիայի հյուսիսում տեղակայված իտալական Ստրոմբոլի կղզում օգոստոսի 8-ին համանուն հրաբխի ժայթքում տեղի է ունեցել:
Իտալիայի ֆիզիկաաշխարհագրության եւ հրաբխագիտության ինստիտուտի տվյալներով՝ ժայթքումը տեղ է ունեցել ծովի մակարդակից 650 մետր բարձրության վրա:
Քաղաքացիական պաշտպանության իտալական ծառայությունը հայտարարել է, որ Լիպարյան կղզեխմբին պատկանող Ստրոմբոլիի տարածքում ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել: Արգելված է զբոսաշրջիների մուտքը կղզի, մշտապես վերահսկվում է հրաբխային ակտիվությունը:
Ստրոմբոլիի հրաբուխը ակտիվ է վերջին 20 հազար տարվա ընթացքում: Այն հայտնի է իր ոչ մեծ ժայթքումներով:
Տեսանյութը՝ այստեղ
Top-News.am
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում