Ֆիզիկական մարզումները մեծացնում են հղիանալու հավանականությունը. հետազոտություն
Այս թեմայով
Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի գիտնականները հետաքրքիր հայտնագործություն են կատարել: Պարզվում է՝ վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ ունեցող կանանց անհրաժեշտ են ֆիզիկական մարզումներ՝ հղիանալու հավանականությունը մեծացնելու համար:
Անցկացնելով 2000-2018 թվականներին վերարտադրողական առողջության վերաբերյալ իրականացված 18 հետազոտությունների պարբերական ամփոփում եւ մեթավերլուծություն՝ գիտնականները պարզել են, որ հղիանալու հավանականությունը գրեթե նույնն է սպորտային կենսակերպ վարող կանանց եւ նրանց դեպքում, ովքեր բուժում են անցնում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների միջոցով:
Ընդ որում՝ ֆիզիկական ակտիվության երկրպագուները հղիանալու ավելի մեծ հավանականություն ունեն նրանց համեմատությամբ, ովքեր սպորտով չեն զբաղվում եւ անպտղության դեմ չեն բուժվում: Մասնագետները նշում են, որ վերարտադրողական առողջության բարելավման համար կարող է օգտակար լինել աերոբիկայի եւ ուժային մարզումների համադրումը:
Հետազոտության արդյունքներով գիտական հոդվածը հրապարակվել է Human Reproduction Update ամսագրում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում