Բաքվի կոյուղաջրերը թափվում են Կասպից ծով
Բաքվի մերձակա լողափերից մեկում՝ Գովսանում, կոյուղաջրերը լցվում են Կասպից ծովը: Այս փաստը պատկերող տեսահոլովակը լայն տարածում է գտել սոցցանցերում: Հարեւանությամբ բնակվողները դժգոհում են գարշահոտությունից եւ հակասանիտարական իրավիճակից:
Բնակիչները պնդում են, որ բազմաթիվ անգամ բողոքել են, բայց ոչ մի արձագանք չեն ստացել: Գնալով ապօրինի կառույցների թիվն աճում է, դրա հետ մեկտեղ ավելանում դեպի ծովը նետվող կոյուղաջրերի քանակը:
Top-News.am
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում