Ադրբեջանին նավթի միջազգային գները նյարդայնացնում են
Նավթի համաշխարհային գները հուլիսի 2-ին անդադար անկում են ապրել: Գնի նվազումը կապում են պահանջարկի հետ կապված մտահոգությունների հետ:
Հուլիսի 2-ին WTI մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսները վաճառվել են 56,87 դոլարով, անկում ապրելով 3,76%-ով:
Brent մակնիշի նավթը ընկել է 3,24%-ով եւ վաճառվում է 62,95 դոլարով մեկ բարելի դիմաց:
Նավթի գներն անկում են ապրում, չնայած ՕՊԵԿ+-ի որոշմանը չավելացնել արդյունահանման ծավալները, ինչը նյարդայնացնում է Ադրբեջանի իշխանություններին:
Top-News.am
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում