Համացանցում են հայտնվել ղազախների կողմից լիբանանցիներին ծեծելու տեսանյութեր
Ղազախստանում նավթային հանքավայրում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութերը տարածվում են համացանցում, սակայն հանքարդյունաբերող ընկերությունը շարունակում է հերքել բախումների ազգամիջյան բնույթը։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հանքի լիբանանցի աշխատողներից մեկը հրապարակել էր լուսանկար, որում ինքն էր ու հետևում կանգնած ղազախ աղջիկը։ Նկարի հեղինակն այնպես էր ուղղել իր ռադիոընդունիչի անտենան, որ վիզուալ առումով այն հայտնվել է լեզուն ցույց տվող աղջկա բերանի մոտ՝ կարծես աղջիկը լիզում է անտենան։
Այս լուսանկարը դժգոհություն էր առաջացրել հանքի ղազախ աշխատողների շրջանում։ Սկսվել էին բախումներ, լիբանանցիներին սկսել էին ծեծել ու բանը հասել էր մոտ 40 մարդու հոսպիտալացման, մեկ մարդու մահվան։
Սակայն տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ այդ լուսանկարը միայն առիթ է եղել կուտակված սոցիալական բողոքն արտահայտելու համար։ Նշվում է, որ նույն վայրում աշխատող լիբանանցիները ստացել են ավելի բարձր աշխատավարձեր, քան իրենց երկրում աշխատող ղազախները, ինչը շարունակ զայրացրել է վերջիններիս։
Կուտակված զայրույթը դուրս է հորդել անսահման դաժանությամբ։ Ու չնայած լուսանկարի հեղինակը ներողություն է խնդրել լուսանկարի համար, բացատրել է, որ ոչ մի վատ բան չի ակնարկել, սակայն հուզումները, ըստ երևույթին, դեռ շարունակվում են։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում