Ալիևի որդին զորացրվել է (լուսանկարներ)
Հուլիսի 1-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայության զորամասերից մեկում տեղի է ունեցել ժամկետային զինծառայողների զորացրման արարողությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Զորացրված զինվորների թվում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը։
Պետանվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը զորացրված զինվորներին պարգևատրել է պատվոգրերով:
Արարողությանը մասնակցել է Ալիևի կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում