1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 հուլիսի 2019թ., 00:00
Փաշինյանը Քոչարյանի գերին է դարձել. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Անշարժ գույքի գները ՀՀ-ում շարունակում են աճել. Նիկոլ Փաշինյան Նորանոր «իջեւաններ» են սպասվում. Ծովագյուղցիները համբերատար սպասել են, բայց արդեն որոշել են ճանապարհը փակել Բժշկագիտական կենտրոնը հանձնում են Սամվել Ալեքսանյանի՞ն Ադրբեջանը չի միացել Կրոնի ազատության նախարարական համաժողովի հայտարարությանը Գիտնականները հերքել են սուրճի ազդեցությունը քաղցկեղի դեմ պայքարում Ռոբերտ Քոչարյանի գործում ՍԴ-ի սխալվելն անթույլատրելի է. Հրայր Թովմասյան ՍԴ-ի դիմումից նրանք են դժգոհություն հայտնում, ովքեր իրենց հռչակել են եվրոպական արժեքների կրողներ Քրգործ է հարուցվել «Սևան ազգային պարկի» հատվածում մաքրման աշխատանքներ կատարող ընկերության դեմ Կոսովոյի վարչապետը հայտարարել է հրաժարական տալու մասին Գիտնականները պատմել են, թե ինչպես տարեց տարիքում 30 տարով երիտասարդացնել ուղեղը «3 միլիոն վարչապետները» դեռ շատ առիթներ կունենան համոզվելու, որ իրենց խաբել են. Արթուր Ղազինյան Հայաստանը տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր դարձնելու խնդիր ունենք. Փաշինյան Զորամասի հրամանատարի դրդմամբ N զորամասից հափշտակվել է ավելի քան 8 մլն դրամ. Գործն ուղարկվել է դատարան Տավուշում այս տարի քննվել է ապօրինի ծառահատումների հատկանիշով 73 քրեական գործ. Դատախազություն Մե բանըմ պատմեմ, հիշեք...Ֆելիքս Ցոլակյանի պատմությունը, որ ամենալավ օդաչուները հայերն են (տեսանյութ) Քոչարյանի կողմից Երևան տանկեր մտցնելը բացարձակ ապատեղեկատվություն է. Քոչարյանի պաշտպան. Տեսանյութ Կիսաերեվակայական․․․ Ամուսինս նոր էր վերադարձել ՌԴ–ից, փայտի գործ չենք անում. Իջևանցի կինը պնդում է՝ ամուսնուն ապօրինի են ձերբակալել (տեսանյութ) Զելենսկին զրույցի ժամանակ մի կողմ է հրել պաշտպանության նախարարին (տեսանյութ) Քաղաքական դրդապատճառներով դատական իշխանության որևէ ներկայացուցչի հրաժարականի պահանջն աղերս չունի իրավական պետության հետ. (տեսանյութ) Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի, որ խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ Ալլա Պուգաչովան Յուրմալայում 500 հազար եվրո արժողությամբ նոր բնակարան ունի (լուսանկար) Պրակտիկայում չեմ հիշում, որ դատավորի աշխատասենյակից համակարգիչ առգրավվեր. ԲԴԽ նախագահ Տրապիզոնում ամբոխը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, երբ նրանք լուսանկարվում էին «Քրդստան» մակագրությամբ շարֆերով (տեսանյութ) Հրաժարականից 9 ամիս անց երդում տված Նախշուն Տավարացյանը կրկին հրաժարական տվեց Մերկելին անհանգստացնում են եվրոպական քաղաքականության վրա ազդելու Ռուսաստանի փորձերը «Իմ բնակիչը բերդավանցի այն պապիկն է, որի որդուն գերի են վերցրել, իսկ նրանք իմ բնակիչները չեն». Տավուշի մարզպետ Ես էլ էի հայտնվել Մխիթարյանի իրավիճակում. ադրբեջանցիներն ինձ սպառնում էին. Ալեքսանդր Կարապետյան ԱՄՆ Կոնգրեսում մութ ուժերի հեռացման ծես է կատարվել (տեսանյութ) Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը Պորոշենկոյին Եվրախորհրդարանի նիստերի դահլիճ չեն թողել, նա ստիպված է եղել նստել օթյակում Գերմանիայում երեխաներին կարմրուկի դեմ չպատվաստվելու դեպքում նախատեսված է 2500 եվրո տուգանք «Նրա համար դա պատվի հարց էր». Սաակաշվիլին հայտնել է՝ որքան ճշտապահ է եղել Զելենսկին իր ուկրաինական քաղաքացիությունը վերականգնելու հարցում Մերկելն՝ իր առողջական վիճակի մասին Թրամփը ցանկանում է թուլացնել դոլարը Իննա Չուրիկովան ներկայացման ժամանակ ընկել է ու տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք Եվրահանձնաժողովի նոր նախագահը կողմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությանը Բարձր դատարանների կողմից Վենետիկին դիմելը սովորական երևույթ է Դրանք իմ բնակիչները չեն. Իջևանում տեղի ունեցածի մասին խոսելիս` Տավուշի մարզպետը բորբորքվեց (տեսանյութ) «Ռուսթավի 2»-ի ղեկավարությունը փոխվում է Դանակահարություն Երեւանում Աթենքում երկրաշարժը խուճապ է հարուցել Այո, պարոն Փաշինյանն իրավունք ունի անհրաժեշտ իրավիճակներում զինված ուժերն օգտագործել. Քոչարյանի պաշտպան Կարեւոր հայտարարություն Պուտինից՝ Դոնբասի մասին Միջազգային ընկերություններն արտադրությունները տեղափոխում են Չինաստանից Զինվորական գործը ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է. մեզ պետք է լինել ամենաինտելեկտուալ բանակը. Փաշինյան Մոսկվան եւ Պեկինը համատեղ լուսնակայան կստեղծեն Մերկելն «այլ կյանքի» հույս ունի քաղաքականությունից հեռանալուց հետո Վերա Բրեժնեւայի զգեստները կարելի է վարձակալել ու կրել Քիչ առաջ կրկին Իջևան ժամանեցին մեծաթիվ ոստիկանական խմբեր Քոչարյանի գույքի վրա կալանքի հարցով դատախազության բողոքն անհիմն է, ամոթալի է նման բողոք դատարան ներկայացնելը. Պաշտպան Գ. Նազարյան. «Եթե հետեւություններ չանենք ավելի ծանր եւ բարդ իրավիճակում կհայտնվենք» ԶԼՄ-ները նշել են Ճապոնիայում անիմե ստուդիան հրկիզողին դրդող հնարավոր պատճառները Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը բարձրանում է Ռոբերտ Հովհաննիսյանը` Իսպանիայի շախմատային մրցաշարի հաղթող Լետիցիա Կաստան մերկացել է ամսագրի ֆոտոշարքի համար ԲԴԽ անդամներն այսօր հանդիպելու են խուզարկված դատավոր Դավիթ Գրիգորյանին Բախտներս բերել է՝ որևէ աշխատողի անունը Քոչարյան չի եղել, թե չէ նրան էլ կառգրավեին. Փաստաբանը խուզարկության մանրամասներ է ներկայացրել ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին դիմելը հիմք չէ, որ գործն առաջին ատյանի դատարանում չքննվի Փորձում են ուժային մեթոդներով լուծարել կենտրոնը և ազատվել ինձանից. Վահագն Վարագյան Հետաձգվեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքի քննությունը 13 հոգու փոխարեն երթուղայինում 40 հոգի (տեսանյութ) «Նիկոլ Փաշինյանը, «որպես բուտկա», սեփականաշնորհել է դատախազությունը» (տեսանյութ) Վրաստանի հանդեպ «գինու» պատժամիջոցների թեման փակ է. ՌԴ ԱԳՆ Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև 3 մլն եվրո արժողությամբ երկու դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրվել Կանադայի դասընկերներիս հետ ընկերներ ենք մինչ այսօր․ Սիրուշո (լուսանկարներ) Կիևը Մոսկվային առաջարկում է միաժամանակ ազատ արձակել Սենցովին և Վիշինսկուն Ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ «F-35 ծրագրից Թուրքիայի բացառումը բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ի վրա». Թուրքիայի ՊՆ Պայթյուն Սիսիանում. կա մեկ զոհ Գյուլնարա Քարիմովան կալանավայրից հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանը սնվել է ՊՆ ուսումնական զորամասում (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է դատական նիստին Իրանը հերքում է ԱՄՆ բանակի կողմից իրանական ԱԹՍ-ի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի ստվերը կամ ինչու են այսքան վախեցած իշխանությունները Եվրոն այսօր գնվում է 534 , ռուսական ռուբլին՝ 7.54 դրամ առավելագույն փոխարժեքով Մոսկվան ուզում է լինել վրաց ժողովրդի ընկերը «Մոսկվա-Երևան» չվերթի մանրամասները ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների դեմ պատժամիջոցների նախագիծ
Հարցում

Երկիր, որտեղ Պուտին-Թրամփ հանդիպումն իրադարձություն չէ

Արդեն մի քանի օր է՝ աշխարհի թիվ մեկ իրադարձությունը Ճապոնիայում կայացած Պուտին-Թրամփ մեկուկես ժամանոց հանդիպումն է: Աշխարհի, բայց ոչ Հայաստանի համար:

ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը դարձել է ոչ միայն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, այլ նաեւ աշխարհի բազմաթիվ երկրների լրագրողների, քաղաքագետների, փորձագետների թիվ մեկ քննարկվող թեման:

Աշխարհը փորձում է հասկանալ, թե այդ ինչի շուրջ են համաձայնության եկել Թրամփն ու Պուտինը, որ այդքան գոհ դուրս եկան բանակցությունների սեղանից, եւ ինչ հետեւանքներ կունենան այդ պայմանավորվածություններն աշխարհի համար: Աշխարհը, բայց ոչ Հայաստանը:

Արցախի խնդիր, Իրանի հետ սահման ունեցող, Թուրքիայի հետ հարաբերություններ չունեցող Հայաստանում Թրամփ-Պուտին հանդիպումն անտեսվեց: Մեր հանրության, լրատվամիջոցների ճնշող մեծամասնոսւթյան համար այդ հանդիպումն ավելի անկարեւոր էր, քան Ձախ Հարութի համերգը, որից անգամ լայվ էր մտել թիվ մեկ պաշտոնյան:

Տարիներ առաջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան (1996-2001թ.թ.) Միշել Լեգրան, որը հաճախ դիվանագիտությունը մի կողմ էր դնում եւ ասում այն, ինչ մտածում էր, քանի որ իրոք սիրում էր Հայաստանն ու հայ ժողովրդին, ասուլիսներից մեկի ժամանակ ասաց, թե հայերը, հայաստանցիները շարունակում են իրենց զգալ մեծ երկրի ծայրագավառի բնակիչներ:

Նա իր պնդումը հիմնավորեց այսպես. «Հայաստանում մամուլը միջազգային իրադարձություններին շատ քիչ տեղ է հատկացնում, լրատվամիջոցներ կան, որ անգամ միջազգային իրադարձություններին էջ չեն տրամադրում, քանի որ դուք ձեզ դեռ առանձին երկիր չեք զգում, դուք ձեզ համարում եք մեծ երկրի ծայրագավառի բնակիչներ, որոնց հետաքրքիր են բացառապես իրենց նեղ, հիմնականում կենցաղային խնդիրները»:

Լեգրան ասաց, որ ֆրանսիացին առաջինը ծանոթանում է միջազգային իրադարձուրթյուններին, քանի որ իրեն պատասխանատու է համարում ամբողջ աշխարհի համար: 

Միշել Լեգրայի ասուլիսից անցել է մոտ քսան տարի. ցավոք մտածողության առումով գրեթե ոչինչ կամ ոչինչ չի փոխվել: Մեզ համար ավելի կարեւոր է ոչ թե Թրամփ-Պուտին հանդիպումը, որտեղ ձեռք բերած համաձայնություններից կամ հակառակը կախված է լինելու նաեւ Հայաստանի հետագա ընթացքը, Արցախի հարցի կարգավորումը, այլ Երեւանի քաղաքապետի անկիրթ խոսնակի զզվելի արտահայտությունները:

Մեր հանրության, անգամ լրատվամիջոցների համար կարեւոր է ոչ թե Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, այլ նվազագույն աշխատավարձը մի քանի հազարով բարձրացնելու խոստումը, ընդ որում, դա էլ քննարկում են առանց հաշվի առնելու դրամի հնարավոր արժեզրկումը եւ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքի փոփոխումը:

Ի՞նչ Թրամփ-Պուտին հանդիպում, ինչ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներ: Մեր հանրության եւ մամուլի, սուպերնախարարներից մեկի համար ավելի, շատ ավելի կարեւոր է, թե ինչու մի երգիչ համարձակվեց երգել Սերժ Սարգսյանի համար: 

Նրանք, ովքեր չեն նկատում Պուտին-Թրամփ հանդիպումը, դեռ մեկ տարի առաջ անարգանքի սյունին գամեցին Ձախ Հարութին Սերժ Սարգսյանի հետ բարեւելիս խոնհարվելու համար, իսկ հիմա մոռացած այդ մասին սիրում են Ձախ Հարութին: Նրանք, ովքեր դեռ մեկ տարի առաջ սիրում եւ գովերգում էին Նիկոլի մասին երգեր հյուսող երգիչներին եւ ռեփերներին, հանկարծ ատում են Սերժ Սարգսյանի մասին երգողներին: Իսկ նրանք պետական բարձր պաշտոնյաներ են, անգամ նախարարներ:

Անգամ ադրբեջանական մամուլն է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հեղեղված վերլուծություններով, հարցազրույցներով: Նրանք փորձում են հասկանալ, թե ինչ ազդեցություն է ունենալու Իրանի եւ Արցախի խնդրի կարգավորման վրա այդ հանդիպումը: Սա Ադրբեջանում, իսկ Հայաստանում Թրամփ-Պուտին հանդիպումից միլիոնավոր անգամ կարեւոր է այն արջը, որը հինգ ճագարի էր վնասել:

Մենք առանց վերլուծելու անցնում ենք Մինսկի խմբի համանախագահների հայտարարության կողքով, մենք շատ արագ մոռանում ենք ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության քվեարկությունը, մենք լուրջ չենք վերաբերում Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ չենք փորձում հաշվարկել հնարավոր ռիսկերն ու վնասները, եւ մենք այսքանից հետո չէինք կարող լուրջ վերաբերել Թրամփ-Պուտին հանդիպմանը:

Ավելի պարզ լինելու համար ասենք, որ մեր վերաբերմունքը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպամնը նույնն է, եթե Հանրային հեռուստաալիքը ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի խաղերի փոխարեն հեռարձակի Լիլիթ Հովհաննիսյանի համերգները, իսկ հանրությունն էլ դա շատ նորմալ կհամարի:

Այսպիսին ենք մենք, այսպիսին է մեր հանրությունը, բնականաբար, դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Գեղամ Նազարյան

Top-News.am      

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

website by Sargssyan