Ռուսաստանն Ադրբեջանին նոր ռազմական ինքնաթիռներ է առաջարկել
Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին վաճառել ռազմական ինքնաթիռների ցանկացած տեսակ: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին Army-2019 միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ժամանակ հայտարարել են Միավորված ավիաշինարարական ընկերությունից:
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ համաժողովի շրջանակներում հանդիպումներ են կայացել Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունների հետ:
«Մենք ադրբեջանական կողմին տեղեկացրել ենք մեր ընթացիկ նախագծերի մասին», - ասել են Միավորված ավիաշինարարական ընկերությունից՝ նկատելով, որ նախորդ տարիներին Ադրբեջանին են առաջարկվել Սու-30 ՍՄ և ՄիԳ-35 ինքնաթիռները, սակայն ընտրություն չի կատարվել:
Նշվում է, որ Army-2019 համաժողովում ցուցադրվել են Սու-34 և Սու-35 կործանիչները:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում