Գիտնականները՝ տղամարդկանց վրա պիցցայի և չիպսի վնասակարության մասին
Այս թեմայով
Երիտասարդ ու առողջ տղամարդկանց մոտ, ովքեր հաճախ են ուտում պիցցա, բուրգեր, չիպս և վերամշակված նմանատիպ սնունդ, առավել քիչ են հանդիպում կենսունակ սպերմատոզոիդներ, քան նրանց մոտ, ովքեր նախընտրում են առողջ սնունդ: Այդպիսի եզրակացության է եկել Հարվարդի համալսարանի հետազոտողների ղեկավարած միջազգային խումբը: Փորձաքննության արդյունքներով՝ անառողջ սնունդ օգտագործող տղամարդկանց մոտ միջինը 25.6 մլն-ով պակաս սպերմատոզոիդներ են հայտնաբերվել:
Գիտնականներն ընդգծում են, որ չնայած վերարտադրողական տարիքին՝ որոշ դեպքերում անառողջ սնված տղամարդկանց մոտ նկատելի է սպերմատոզոիդների առավել ցածր մակարդակ, ինչն անբավարար է առողջ երեխա ունենալու համար:
Ավելի վաղ ցույց է տրվել, որ վերամշակված սննդի մշտական օգտագործումը հանգեցնում է ճարպակալման ու այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են դիաբետը և քաղցկեղը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում