Թուրքիայի նախագահը ներկա է եղել հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիոտոյում ներկա է գտնվել հայտնի հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսի բացմանը: Ինչպես հայտնում է թուրքական աղբյուրը, միջոցառման բացմանը Տոֆուկուձի վանքում ներկա է գտնվել նաև արքայադուստր Ակիկոն:
Ելույթ ունենալով, Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային՝ նշելով, որ ուրախ էր այցելելու երկիր «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի մասնակցելու համար:
«Ստամբուլի աչք» մականունը ստացած լուսանկարչի գործերը, որոնք ավելի քան կեսդարյա ժամանակահատված են պատկերում, գլխավոր տեղերն են զբաղեցնում թանգարաններում, հավաքածուներում և ցուցահանդեսներում:
Հիշեցնենք, որ հռչակավոր լուսանկարիչը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերին՝ 90 տարեկան հասակում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում