Հռոմում հազվագյուտ միջնադարյան որմնանկար է հայտնաբերվել՝ Քրիստոսի պատկերով
Հռոմի Սանտ Ալեսիո եկեղեցում հայտնաբերվել է 12-րդ դարին թվագրվող հազվագյուտ որմնանկար, որը դեռևս ամբողջությամբ չի ազատվել այն թաքցնող պատից:
Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իտալական աղբյուրին, որմնանկարում պատկերված են սուրբը, որի պատվին օծվել է տաճարը, և Հիսուս Քրիստոսը: Հետազոտող Կլաուդիա Վիջանին, որը հայտնաբերել է Հռոմի համար հազվագյուտ նմուշը, պատմել է, որ ամեն ինչ սկսվել է առեղծվային փաստաթղթից, որն իրեն հանդիպել է արխիվներն ուսումնասիրելիս:
Հռոմի մշակութային ժառանգության պահպանության գծով անհայտ պաշտոնյան 1965 թվական գրել էր, որ զանգակատան պատերի ամրացման աշխատանքների ժամանակ որմնանկար է հայտնաբերվել, որը լավ է պահպանվել, բայց միևնույն ժամանակ չէր նշել, թե որ եկեղեցու մասին է խոսքը:
Որոշ ժամանակ է պահանջվել այն հայտնաբերելու համար: Հազվագյուտ հայտնագործության մասին հայտնի է դարձել հունիսի 29-ին՝ Հռոմի երկնային հովանավոր սրբեր Պետրոսի և Պողոսի օրը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում