Երկրաշարժ Թուրքիայի մայրաքաղաքում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղական ժամանակով ժամը 13:55-ին 3,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
«Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև հարևան քաղաքներում»,-գրում են լրատվամիջոցները:
Տուժածներ չկան, սակայն երկրաշարժը բնակչության շրջանում խուճապ է առաջացրել:
Նշենք, որ Թուրքիան գտնվում է սեյսմաակտիվ գոտում և այնտեղ երկրաշարժեր հաճախ են տեղի ունենում: Այդ երկրում երկրակեղևի առավել հզոր տատանումներ գրանցվել են 1999 թվականին Մարմարա ծովի շրջանում՝ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 18 հազար մարդ։