Ձերբակալվել է Ադրբեջանի ամենաազդեցիկ ընդդիմադիր գործիչներից մեկը
Ադրբեջանի ամենաազդեցիկ ընդդիմադիր գործիչներից Ալի Քերեմլին ձերբակալվել է:
«Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլին «Թուրան» գործակալության հետ զրույցում փոխանցել է, որ Քերեմլին ձերբակալվել է այսօր՝ «Մուսավաթ» կուսակցության գրասենյակից դուրս գալու պահին, որտեղ նա մասնակցում էր «համերաշխության մարաթոնին»: Ակցիայի նպատակն է միջոցներ հավաքել բողոքի ակցիաներին մասնակցած ակտիվիստների տուգանքները մուծելու համար:
Ալի Քերեմլին, որը Ալիևի վարչակազմի ամենակոշտ ընդդիմախոսներից է, 2016 թվականին մեղադրվում էր Ադրբեջանում հեղաշրջում ծրագրելու մեջ, եթե Թուրքիայում հեղաշրջման փորձը հաջողվեր։
Ամիսներ անց, սակայն, միջազգային ճնշման արդյունքում գործը ընթացք չստացավ: