Մանվել Գրիգորյանը «Մարտի 1»-ի գործով ցուցմունք չի տվել
Այս թեմայով
- Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը. մյուս միջնորդությունը կքննվի հաջորդ դատական նիստին
- Առողջապահության նախարարը հաճույք է ստանում Մ.Գրիգորյանի խոշտանգման փաստով
- Տեղափոխելու ընթացքում Մանվել Գրիգորյանին կարող էինք կորցնել. հիմա գիտակցության է եկել. ԲԿ-ի տնօրեն
- Հնարավոր է 1 ամսից մահանա, 1 օրից, եթե այսպես շարունակվի․ Մանվել Գրիգորյանի առողջականը վատթարացել է
«Բազմաթիվ են հարցադրումները, թե արդյոք Մանվել Գրիգրյանը «Մարտի 1»-ի գործի հետ կապված ցուցմունք տվել է, թե ոչ: Փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը ամիսներ առաջ` ներկայացրել էր «Մարտի 1»-ի քրեական գործի հետ կապված ինչ-որ դրվագներ` հաշվի առնելով, որ Մ. Գրիգորյանը այդ ժամանակ Պաշտպանության նախարարության փոխնախարարն էր և այն հիմքով, որ վերջինս կանգնել էր ժողովրդի կողոքին: Դրանից հետո որոշակի գործընթացներ են իրականացվել: Սակայն միանգամից ասեմ, որ նա այդ գործով ցուցմունք չի տվել»,- այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Փաստաբանը անդրադարձավ նաև իր խոսքերով նորանկախ Հայաստանում Գրիգորյանին խոշտանգելու և հաշվեհարդար տեսնելու փաստերին` նշելով, որ իր պրակտիկայում սա առաջին դեպքն է, որ մի անձի քրեկան գործի շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու անգամ իր որոշման տեսքով անհապաղ միջոցներ է կիրառում:
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ TOP-NEWS.AM-ԻՆ TELEGRAM-ում