«Հայրս». Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել հորը՝ «իսկական հայ կազակին»
Այս թեմայով
- «Ոչ ոքի թույլ չեմ տա մոռանալ». Մարգարիտա Սիմոնյանի նախատատերի սարսափելի պատմությունը, որոնք վերապրել են Ցեղասպանությունը
- Մարգարիտա Սիմոնյանը պատմել է կորոնավիրուսային պատվաստման կողմնակի բարդությունների մասին
- Ժամանակն է, որ բարեկիրթ մարդիկ կարգուկանոն հաստատեն․ Մարգարիտա Սիմոնյան
- Մարգարիտա Սիմոնյանը դիմել է ՀՀ իշխանություններին
«Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Instagram-ում քաղաքականության մասին հրապարակումներ չեք գտնի։ Փոխարենը նա հաճախ է կիսվում իր կյանքի մանրամասներով։ Հետեւորդները գիտեն՝ ինչ են ուտում լրագրողի ընտանիքում, ինչպես են մեծանում նրա երեխաները, եւ ինչ վերաբերմունք ունի նա իր ծնողների նկատմամբ։ Սիմոնյանը բազմաթիվ անգամներ հրապարակել է հոր լուսանկարները՝ նրան «իսկական հայ կազակ» անվանելով, իսկ այժմ նրան ցույց է տվել ամբողջ գեղեցկությամբ։
«Ձախից պատկերված մորուքավոր տղամարդը՝ իսկական հայ կազակ Սիմոն Սարկիսովիչ Սիմոնյանն է։ Իմ հայրը»,- ընկերների հետ պատկերված հոր լուսանկարը մակագրել է Մարգարիտա Սիմոնյանը։ Հետեւորդները գովել են լրագրողի հորն ու նրան երկար տարիքների կյանք մաղթել։
Սիմոն Սարկիսովիչ Սիմոնյանը ծնվել է Սվերդլովսկում, նրա ծնողները պատերազմից հետո Կրասնոդար տեղափոխվելու որոշում են կայացրել։ Այնտեղ Սիմոնյանը ծանոթացել է ապագա կնոջ հետ, նրանք ամուսնացել են, եւ ծնվել են երկու դուստրերը՝ Մարգարիտան եւ Ալիսան։ Այժմ Մարգարիտայի մայրն ապրում է Քեոսայան-Սիմոնյան ընտանիքի հետ նույն բնակարանում, իսկ հայրը մնացել է Կրասնոդարում, ուր իրեն շատ լավ է զգում։