Բաքվում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը ԱԳՆ է հրավիրվել Երեւանում ՌԴ դեսպանի հանդիպումների կապակցությամբ
Պաշտոնական Բաքուն արձագաքնել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովի կազմկոմիտեի ներկայացուցիցիչների հետ հանդիպմանը:
Համաժողովի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Գեղամ Նազարյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների մանրամասները եւ նրան փոխանցել համաժողոի հռչակագիրը, որը անցկացվել է մայիսի սկզբին Ստեփանակերտում:
«ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել ԶԼՄ-ներում Հայաստանում ՌԴ դեսպանի եւ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովի կազմկոմիտեի ներկայացուցիցիչների հետ հանդիպման մասին տարածված տեղեկատվության հստակեցման եւ համաժողովի հռչակագրի ստացման համար», — «Մինվալ»-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան: