Թուրքիայի առաջին տիկինը 50 000 դոլարանոց Birkin պայուսակի պատճառով սկանդալի կենտրոնում է հայտնվել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը 50 000 դոլարանոց Birkin of Hermes պայուսակի պատճառով սկանդալի կենտրոնում է հայտնվել: Նրան այդ պայուսակով նկատել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ճապոնիա այցի ժամանակ, հաղորդում է Cumhuriyet-ը:
Պարբերականը նշում է, որ 50 000 դոլարը (ավելի քան 288 000 թուրքական լիրա) կազմում է Թուրքիայում նվազագույն աշխատավարձ ստացող 11 անձի համար տարեկան եկամուտը:
«Չնայած քաղաքացիները պայքարում են գների բարձրացման դեմ, պալատը չի հրաժարվում ճոխությունից»,- գրում է պարբերականը՝ նկատի ունենալով նախագահական պալատը 1150 սենյակներով, որը կառուցվել էր Էրդողանի կողմից 2014թ., երբ նա նախագահ ընտրվեց:
Թուրքիան փորձում է ուշքի գալ արժութային ճգնաժամից, ինֆլյացիայի եւ գործազրկության բարձր մակարդակի հետ կապված խնդիրներից:
Էրդողանի ընտանիքին ու նրա շրջապատին քննադատում են ճոխ ապրելակերպի համար: 2017 թվականին Թուրքիայի նախագահական բյուրոն հայտարարություն տարածեց՝ ի պատասխան Էրդողանի չափազանց մեծ քանակով ծախսերի մասին՝ հայտարարելով, որ տնտեսությունը չպետք է վարվի ի վնաս հեղինակության: