Թուրքական իշխանությունը ստիպել են հետաձգել Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունները
Ստամբուլիի նահանգապետարանը գրություն է ուղարկել Պոլսո հայոց պատրիարքարան՝ պահանջելով հետաձգել տեղապահի ընտրությունները մինչեւ հուլիսի 4–ը։
Պոլսո հայոց պատրիարքարանի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ Ստամբուլի նահանգապետարանի գրության մեջ հետաձգման պառճառ է նշվել նահանգապետարանում համակարգման հետ կապված աշխատանքները։
Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարքարանը ժողով էր արել եւ որոշել անցկացնել պատրիարքական տեղապահի ընտրություններ եւ գրություն ուղարկել Ստամբուլի նահանգապետարան եւ ՆԳ նախարարություն։