Հակառուսական ակցիա իրականացրած վրացի ֆուտբոլիստները 4 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել
Քութաիսյան «Տորպեդո» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Ամբրոսի Չաչուան հայտնել է ակումբը լքելու որոշման մասին, գրում է footboom.com-ը:
Նա իր որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ վրացական ակումբը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած, ինչի հետևանքով խաղացողները 4 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել:
«Տորպեդո»-ի հետ պայմանագիրը խզել եմ, այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունեմ, պարտքերն էլ խոստանում են վճարել: Ժամանակը ցույց կտա, թե ինչով կավարտվի այս ամենը»,- ասել է կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Վրաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակում «Տորպեդո», «Լոկոմոտիվ» և «Մետալուրգ» ակումբների խաղացողներն ակցիա էին իրականացրել. նրանց մարզաշապիկների վրա գրված է եղել, որ վրացական տարածքների մի մասը ռուսական շրջափակման մեջ է: