Թբիլիսիի հանրահավաքին վիրավորված լրագրողը վիրակապով վերադարձել է եթեր
«Դուք կարող եք մեզ ասել` թաղե´ք ձեր աչքերը, բայց դուք մեզ չեք կոտրելու»,- այս խոսքերով է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի լրագրող Թամար Բագաշվիլին, որը վիրավորվել էր հունիսի 20-ի, լույս 21-ի գիշերը ոստիկանների կոշտ գործողությունների հետևանքով, վերադարձել է եթեր:
«Ռուսթավի-2» հեռուստաալիքն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Թամար Բագաշվիլի վարած թողարկումը կից գրառմամբ. «Դուք կարող եք մեր աչքերին նայելով ասել, որ կթաղեք մեր ոսկորները, բայց դուք մեզ չեք կոտրելու»: