Հացադուլ իրականացնողներից մեկը Իվանիշվիլիի տան մոտ կորցրել է գիտակցությունը
«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի Շեկվեթիլիում գտնվող տան մոտ հացադուլ հայտարարած քաղաքացիներից մեկը կորցրել է գիտակցությունը:
Նա բուժօգնության կարիք է ունեցել: Այս պահին, առողջական վիճակը բավարար է:
«Դեռևս երեկ խնդրեցինք ոստիկաններին, որ շտապօգնություն կանչեն: Արձագանք չկար: Այնտեղ, որտեղ հացադուլ է անցկացվում, պետք է միշտ շտապօգնության մեքենա լինի»,- հայտարարել է հացադուլավորներից Գիգա Նագերվաձեն:
Նշենք, որ հացադուլ հայտարարած 6 ուսանողի պահանջը վերաբերում է ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի անհապաղ հրաժարականին:
Ուսանողների խոսքով` հացադուլը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջը չի բավարարվել: