1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 15 հոկտեմբերի 2019թ., 00:00
Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում, մեկ–երկու շաբաթ չի կարող մասնակցել նիստերին. պաշտպան Հյուսիսային Կորեան իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է Զորավարժությունը սկսված է (տեսանյութ) Դավիթ Սանասարյանի հետ առնչվող վթարի դեպքով պետք է քրգործ հարուցվի․ իրավապաշտպան Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Քոչարյանը չի ներկայացել դատարան (ուղիղ) Գերմանիայում Սիրիայի պատճառով թուրքերն ու քրդերը ծեծկռտուք են սարքել Դանիական անտառում հսկայական միջնադարյան գանձ են գտել ՍԴ-ն գրավելու փափագը մնում է իմքայլականների սրտում Հյուրանոցում Քիմ Քարդաշյանին թալանելը կդառնա կատակերգության սյուժե Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա, մինչև շաբաթավերջ տեղումներ չեն սպասվում Մեգան Մարքլին մեղադրել են անգրագիտության մեջ Զոհրաբ Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը բարձրացրել է պարտավորությունների համաչափության հարցը Ցուլը պոզահարել է իսպանական արքայադստեր սիրեցյալի աճուկը Քրդերը թուրքերից հետ են վերցրել Ռաս էլ Այն քաղաքը Հնագետները վերականգնել են մոտ 4000 տարի առաջ ապրած եգիպտական արքայադստեր արտաքինը Նոր Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թ­յուն­նե­րի հա­մար «հա­զար դրամ­նե­րի» հիմնադ­րա­մը Օ­վեր­տո­նի պա­տու­հան է դար­ձել, ո­րից կա­րող են ցած նետ­վել Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը» Եվրո-2020․ Օրվա հանդիպումները Ոստիկանությունն ուսումնասիրում է Սանասարյանի կողմից 9–ամյա երեխային վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութը ԱՄՆ-ն ուղղակի չի պատրաստվում այլեւս հանդուրժել Սիրիա Թուրքիայի ներխուժումը. Մայքլ Փենս Անկարան վիրավորվել է ԵՄ-ից Մոլորակը վերջին երկու ժամում Ֆինլանդիա - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը ՀՀ-ն գեոտուրիզմի զարգացման հսկայական պոտենցիալ ունի. ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրեն Ան-ն նվազեցրել է հակատուբերկուլյոզային դիսպանսերի ֆինանսավորումը. աշխատակիցները գործադուլ են անում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ուսպենսկայան թեժացրել է ամուսնացած Նիկոլայ Եֆրեմովի հետ սիրապեի մասին լուրերը (տեսանյութ) «Հայելի» ակումբի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի Ընդդեմ եկեղեցու, հայերենի եւ հայոց պատմության. ո՞վ է Արայիկ Հարությունյանը ԱՄՆ նախագահը հրամանագիր ստորագրեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին Երևանում հարեւանները վիճաբանել, ծեծել են իրար․ նրանց մեջ եղել է գնդապետ եւ սպորտի մարզիչ Մի մտեք հայոց լեզվի տաճարը ու մի շփոթեք այն ախոռի հետ Նախկին փոխնախարարը պաշտոնի ակնկալիք ունի. նրա հետ մրցակցում է Նազենի Ղարիբյանի հետ ֆլամենկո պարողը Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ ԱԳՆ գլխավոր քարտուղարի որդին տաքուկ ծառայում է ՊՆ-ում, հյուրերին է ուղեկցում Ախպոր ախպերներն էլ չեն օգնի. Ի՞նչ եղավ, որ հանկարծ փոխվեց Փաշինյանի կարծիքը Փաշինյանը չի կտրի «սուպերվարչապետական» համակարգի ճյուղը, որի վրա նստած է Այս պայմաններում մարդն ի՞նչ հույսով պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ Սա յազվայություն չէ, պատրաստ եմ Փաշինյանի հետ հանդիպել եթերում. Հրանտ Բագրատյան Ստամբուլյան կոնվենցիան շուտով նորից կքննարկվի. փակ հանդիպում է եղել. ինչ է կատարվում «Իմ քայլի» ներսում Թրամփի եւ Զելենսկիի հեռախոսազրույցի հայկական նախապատմությունը Էդուարդ Աղաջանյանն ու «Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են․ կարեւոր մի հարց է քննարկվել Ինչպես են քվեարկել ՍԴ անդամները Հրայր Թովմասյանի հարցով քննարկմանը. Եղել է միայն մեկ դեմ «Սա մի աստիճան նորություն է». ՀՅԴ-ն իր գործունեությունը սկսում է Արցախի՞ց Հրայր Թովմասյանի դեմ իշխանությունների պլան Բ-ն եւս անհիմն է. եթե կա խախտում, դա արել է Արա Բաբլոյանը «Սաբոտա՞ժ է». Մայրենիի ու մեր պատմության մերժումը բուհերում․ նախարարության որոշման հետքերով Դավիթ Սանասարյանի պատմությունը․ սայթաքեց, ընկավ դանակի վրա և այդպես իրար հետևից՝ ութ անգամ «ՍԴ-ից կհեռանամ այն ժամանակ, երբ կլրանա իմ պաշտոնավարման ժամկետը»․ Հրայր Թովմասյան (տեսանյութ) Փաստաբանի պահանջը՝ պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար Թրամփը հայտարարել է Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների շուտափույթ սահմանման մասին Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ուժերի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան Ինչո՞ւ է ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը ազատվել ամբիոնի վարիչի պաշտոնից. Նա կհեռացվի նաեւ համալարանի՞ց Կիպրոսի թուրքական հատվածի նախագահը դատապարտել է Սիրիա ներխուժումը. Էրդողանը կատաղել է Հանգուցյալը ծիծաղեցրել է սգացողներին սեփական հուղարկավորության ժամանակ (տեսանյութ) Նորօրյա բոլշևիզմն՝ իր պրոպագանդիստական պլակատներով Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա Ռոշբլուա Իտալիան կվերանայի Թուրքիային զենքի մատակարարման պարտավորագրերը Այժմ ամենահարմար պահն է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար. կոնգրեսական Եղիսաբեթ II-ը խորհրդարանում ելույթի ժամանակ հրաժարվել է թագից Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը ԵՄ-ը քննարկում է Թուրքիա զենքի արտահանման արգելքի հնարավորությունը ՍԴ դատավորները չտրվեցին ճնշումներին և մասնագիտական որոշում կայացրին Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Իրանի պատգամավորները դատապարտել են Սիրիայի հյուսիսում Թուրքական ագրեսիան Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ «5+1» ձևաչափի շրջանակներում՝ պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոհանի «Մի՞թե մարդիկ կարծում են, որ մենք պետք է պատերազմի մեջ մտնենք ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի հետ». Թրամփ Ես ողջունում եմ ՍԴ դատավորների հավաքական կամքը՝ մերժելու ԱԺ դիմումը. Ավետիք Չալաբյան Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում. Հայաստանում ՄԹ դեսպանություն Դեռ ուշքի չեմ գալիս. Քարդաշյանը նոր գրառում է արել ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ նախաձեռնությունը Սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ. Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը Ինչպես է «օրենքով գող» Պզոն դստեր հարսանիքին պարում «Դոլյա վառավսկայա» երգի տակ (տեսանյութ) Թուրքական հրետանին հիվանդանոց է հրետակոծել Ով է հավակնում ռուսական գողական աշխարհի գահի համար. անունը հայտնի է (լուսանկարներ) Անի Զախարյանը կփորձի դառնալ ՀՀ վարչապետ. նա հեղափոխություն կանի (տեսանյութ) Պետեր Չեխն իր նորամուտն է նշել հոկեյում (տեսանյութ, լուսանկարներ) «Սրտումս Երեւան». Ինչպե՞ս է Երեւանը պատրաստվում իր տոնին Վանաձորի զինված միջադեպի գործով երկրորդ անձն է կալանավորվել․ ՔԿ Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Ջորջ Քլունին ամուսնության հոբելյանի նախօրեին դավաճանել է կնոջը
Հարցում

Տնտեսության իրական հատվածում խղճուկ վիճակ է

«168 ժամ» թերթը գրում է.

«Որ ներդրումային կապիտալը խուսափում է Հայաստանի տնտեսությունից, հայտնի էր վաղուց։ Բայց որ բանկային կապիտալը ևս հետ է քաշվել, նորություն էր։

Մինչ վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխությունը մնացել է բանկերի վարկերի հույսին, պարզվում է՝ բանկերն էլ մոտ չեն գալիս տնտեսությանը։ Այն, որ վարկային գումարներն ավելացել են, դեռ չի նշանակում, թե դրանք ուղղվել են տնտեսություն։ Տնտեսության իրական հատվածում այդ առումով շատ խղճուկ վիճակ է։

Ու շատ զարմանալի է, թե ինչն է այդքան ուրախացնում Նիկոլ Փաշինյանին, որ վարկերն ավելանում են։ Վարկերի ավելացումը գուցե ուրախալի լիներ, եթե այդ գումարները գնային տնտեսություն։ Բայց արի ու տես, որ բոլորովին էլ այդպես չէ։


Վարկերի ավելացումը կրում է հիմնականում սպառողական բնույթ։ Այսինքն` մարդիկ այդ գումարները վերցնում են ոչ թե տնտեսական գործունեություն ծավալելու կամ տնտեսական ծրագրեր իրականացնելու, այլ՝ առօրյա կենցաղային խնդիրներ լուծելու համար։ Իսկ դա ամենևին էլ լավ օրից չի գալիս։

Արդյունաբերության ոլորտում, որը տնտեսության շարժիչ ուժն է, բանկերի վարկային պորտֆելը նույնիսկ նվազել է։ Ու որքան էլ կարող է տարօրինակ լինել, դա տեղի է ունեցել վարկավորման բավական բարձր աճի պայմաններում։

Վարկային շուկայում վերջին մեկ տարում ֆինանսական կազմակերպություններն իսկապես լուրջ ակտիվություն են դրսևորել։ Բանկերի վարկային պորտֆելի աճը հասնում է 15 տոկոսի, ինչը լուրջ ցուցանիշ է։

Կարևորը, սակայն, դա չէ, ինչը շատ հաճախ փորձ է արվում ներկայացնել՝ որպես մեծ ձեռքբերում։ Շատ ավելի կարևոր է, թե ինչի՞ հաշվին է եղել այդ աճը։ Այստեղ է, որ վարկային շուկայի իրական պատկերը դուրս է գալիս ջրի երես։

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա ապրիլին, երբ Հայաստանում բուռն քաղաքական գործընթացներ էին, և տնտեսական ու ֆինանսական համակարգերը սկսել էին զգուշավորություն ցուցաբերել, արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտֆելը հասնում էր 499 մլրդ դրամի։ Ուղիղ մեկ տարի հետո կամ այս տարվա ապրիլին այն կազմել է 483 մլրդ դրամ։

Այսինքն` արդյունաբերության մեջ բանկերի վարկային ներդրումներն իշխանափոխությունից հետո ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են 16 մլրդ դրամով։

Սա շատ վատ միտում է։ Ինչքան էլ վարկերը թանկ հաճույք են տնտեսության իրական հատվածի համար, այնուհանդերձ ներդրումների բացակայության պայմաններում դրանք միակ փրկությունն են։ Բայց պարզվում է, որ վարկերն էլ են շրջանցում տնտեսությանը, կամ հակառակը` տնտեսությունը պատրաստ չէ վարկեր ներգրավել։ Դրա համար կարող են լինել բազում պատճառներ։ Ամեն դեպքում, առանձնապես տարբերություն չկա, բանկե՞րը չեն վստահում տնտեսությանը, թե՞ տնտեսությունը` վարկերին։ Երկու դեպքում էլ տնտեսությունը տուժում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

website by Sargssyan