«Աէրոֆլոտը» կբարձրացնի վառելիքի հավելավճարը նաեւ դեպի Հայաստան չվերթների համար
Ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը հայտարարել է հուլիսի 1-ից վառելիքի հավելավճարի բարձրացման մասին մի շարք ներքին և միջազգային ուղղություններով չվերթների համար, այդ թվում՝ դեպի Երևան, Բաքու, Մինսկ և ԱՊՀ երկրների այլ քաղաքներ:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը, վառելիքի հավելավճարը բարձրանալու է Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան և Վրաստան ուղղություններով հուլիսի 1-ից իրականացվելիք չվերթների համար:
Էկոնոմ դասով թռչող ուղևորների համար հավելավճարը 1080 ռուբլից կդառնա 1440 ռուբլի, իսկ բիզնես դասի ուղևորների համար վառելիքի հավելավճարը կկազմի 2800 ռուբլի:
Ընկերության հաղորդմամբ՝ միջազգային և ներքին չվերթների սակագների բարձրացման պատճառ է ՌԴ-ում վառելիքի գնի բարձրացումը: