Սամվել Ալեքսանյանի ընտանիքից հետ կվերցվի նախկին մանկապարտեզի շենքը
Նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքից հետ կվերցվի նախկին մանկապարտեզի շենքը: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Փոխքաղաքապետն ասաց, որ հունիսի 30-ին ծանուցման ժամկետը լրանում է, և Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծում է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին: