Կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը ռուսաստանցիներին հորդորել է այցելել Հայաստան
Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը ռուսաստանցիներին կոչ է արել ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում՝ Ինստագրամում անելով գրառում այդ մասին եւ տեղադրելով հայրենիքի մասին տեսանյութեր։
«Ինձ հաճախ են հարցում, թե ինչու Հայաստան, եւ ոչ Վրաստան։ Չէ որ ծնվել եմ Վրաստանում։
Հայաստանն իմ հայրենիքն է։ Ես ծագումով հայ եմ, ծնողներս Երեւանից են, ես այնտեղ ապրել եմ մինչեւ 6 տարեկան։
Եվ իմ հայրենիքն եմ համարում իմ ծագման երկիրը, իմ նախնիների երկիրը, ոչ թե ծննդավայրս։
Անկասկած Վրաստանը նույնպես ցնցող է եւ իմ սրտում ունի առանձնահատուկ տեղ, բայց հիմա խոսքը Հայաստանի մասին է։
Հայաստանն ամենագեղեցիկ երկիրն է, որը կարող է զարմացնել եւ գրավել ձեր սիրտն առաջին հայացքից։ Դիտեք տեսանյութը մինչեւ վերջ եւ համոզվեք։
Դուք գիտե՞ք, որ Հայաստան մուտքի համար ձեզ պետք չէ ոչ վիզա, ոչ արտասահմանյան անձնագիր։ Բոլորը հասկանում են ռուսերեն, հայերը ձեզ միշտ կհասկանան։ Այո, ճիշտ հասկացաք, հավաքեք ճամպրուկը եւ ուղիղ՝ օդանավակայան։
Ես պարտադիր ցանկանում եմ այս տարի լինել Երեւանում։ Իսկ դուք այս ամռանը պատրաստվո՞ւմ եք այցելել Հայաստան։ Հնարավոր է՝ մենք այնտեղ կհանդիպենք իրար»,- գրել է Յանա Եգորյանը։
Մենք աղետից աղետ ոչ միայն հետևություն չենք անում, այլև կատարելագործում ենք մեր անխելքությունն ու միշ... ԵՄ սկուտեղի վրա Հայաստանին սպասվում է վայրկենական կլանում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Փաշինյանի դրսի տերերը պահանջում էին, որ Զելենսկուն Հայաստանում պատվով, փառքով ընդունեն․ վերլուծական Ովքե՞ր են Ամերիաբանկ-ի հետ բանակցող BOGG-ի բաժնետերերը. փորձագետի մեկնաբանությունը Ռուսաստանը Հայաստանը զիջեց Թուրքիային Հայերը մեզ սովորեցնում են, որ երկու ուժերի միջեւ ըն...Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն 1 Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը 2 Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ Ուշակով 3 Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար 4 Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան 5 Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել 6