Դատավորների վեթինգում անհրաժեշտ է հավատարիմ մնալ միջազգային չափանիշներին
ԵՄ-ն սատարում է ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին, բայց անհրաժեշտ է, որ այս բոլոր բարեփոխումներում, մասնավորապես դատավորների վեթինգում, ինչպես նաև հակակոռուպցիոն և այլ գործընթացներում հավատարիմ մնալ միջազգային չափանիշներին։ «Անցումային արդարադատության համատեքստում խոշտանգումների զոհերի իրավունքների վերականգնման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկմանը նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանոն։
«Նույնը վերաբերում է նաև մարդու իրավունքների խնդրին։ Այսինքն՝ ընդունելի չէ հանգել բարեփոխումների այնպիսի կետի, որտեղ մարդու հիմնարար իրավունքները ոտնահարվում են»,- շեշտեց ԵՄ ներկայացուցիչը: