ԱՄՆ-ը ցանկանում է հասնել Իրանի կապիտուլյացիային. Լավրով
ԱՄՆ-ը ցանկանում է հասնել Իրանի կապիտուլյացիային: Այդ մասին Միացյալ Արաբական Էմիրությունների ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` ԱՄՆ-ը նախապայմանների և պատժամիջոցների միջոցով է ցանկանում բանակցել Իրանի հետ և հույս ունի, որ Իրանը կապիտուլյացիայի կգնա և կհամաձայնի բոլոր պահանջներին, որոնք առաջ է քաշում ԱՄՆ-ը` հաշվի չնստելով միջազգային իրավունքի նորմերի հետ: