Երեւանի ավագանիում դժգոհ են Արաբկիրի թաղապետից. «70 տոկոս պարգեւավճար տվել եք վերին օղակին, որոնք ձեր մերձավորն են»
Երեւանի վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետարանի վարչության պետերի, փոխքաղաքապետերի հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը հարց ուղղեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանին՝ նրանից հետաքրքրվելով, թե ինչո՞ւ թաղապետարանի աշխատակիցների հետ խնդիրները չեն հարթվում, ինչի՞ց են առաջացել դրանք, եւ ինչպես է թաղապետը պատկերացնում դրանց լուծումը:
Արա Դանիելյանը նշեց՝ դրանք բամբասանքներ են, իրեն արդյունավետ աշխատում են, ապա նշեց, իր կարծիքով, քաղաքապետի, ավագանու անդամների ժամանակը չվատնել:
Վերջին արտահայտությունը զայրացրեց Անի Խաչատրյանին, նա հիշեցրեց, որ հարցուպատասխան է, եւ թաղապետը չպետք է ասի՝ ժամանակը ինչպես վատնի. «Պարոն թաղապետ Ձեր տեղն ու դերը խառնել եք….Հիմա ասեմ, երեսուն տոկոս պարգեւավճար տվել եք ներքին օղակին, յոթանասուն տոկոս տվել եք վերին օղակին, որոնք ձեր մերձավորն են, աղմուկից հետո նոր մնացածինը մյուս ամիս ավելացրել եք: Ինչի՞ մնացած վարչական շրջանների ղեկավարները չունեցան խնդիր, խնդիրը Ձեր մեջ է, եւ պարոն քաղաքապետը պետք է լուծում տա»: