Արայիկ Հարությունյանի ցնցող գրառումը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին մասին
Պարա՞պ են նախարարները, թե՞ դեռ չեն հասկացել ինչով պետք է զբաղվեն: Պարա՞պ է սուպերնախարար Արայիկ Հարությունյանը, որ ֆեյսբուքյան գրառում է անում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը դիտելուց հետո, եւ ոչ թե լուրջ բանավեճի մեջ մտնում, այլ ֆեյսբուքէյան ֆեյքի կարգի նախադասություններ գրում:
Ահա Արայիկ Հարությունյանի ցնցող գրառումը.
«Հայաստանը «վետերոկ» չէ, որ ընդունես ու հետո հանձնես:
Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց տենց էլ չի հասկացել, որ վետերոկի վարիչ չի եղել: «Հայաստանն ընդունել եմ...»: Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց չափման միավորը «լիքը սառնարանն է, ռեստորանն ու խորովածանոցը` Պռոշյանում...»:
Այստեղ են ասում՝ մեկնաբանություններն ավելորդ են: Իսկապես, ի՞նչ ասես, երբ սուպերնախարարը, այն էլ գիտության եւ կրթության ոլորտ ղեկավարողը օգտագործում է «տենց» բառը, որը երկրորդ նախագահին որեւէ հիմնավոր պատասխան չի կարողանում տալ եւ կախվում է «ընդունել-հանձնել» շատ նորմալ ձեւակերպումից: Սա՞ է ձեր սուպերնախարարը Նիկոլ Փաշինյան: Եթե այո, ապա մնում է ասել՝ խեղճ Հայաստան, խեղճ գիտություն, կրթություն, սպորտ, երիտասարդություն...
Top-News.am