«Եթե Թուրքիան շարունակի գործողությունները, Հունաստանը կոշտ միջոցների կանցնի». Ցիպրաս
Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը «CNN Հունաստան» հեռուսատատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքներին:
Ցիպրասը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի սադրիչ գործողությունները, ապա Հունաստանը կոպիտ միջոցներ կկիրառի:
Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում իրականցվող գործողությունները սադրանք է որակել և հավելել, որ երկրորդ «Yavuz» անվամբ hորատիչ նավի ուղարկումը Թուրքիայի կողմից թուլության նշան է:
«Այնտեղ չեն կարողանա հասնել, քանի որ մենք դա կկանխենք: Հունաստանը այնպիսի երկիր է, որն ունակ է պաշտանպել իր ինքնիշխանության իրավունքը»,- նկատել է տվել Ցիպրասը:
Նշենք, որ թուրքական «FATİH1» հորատիչ նավն արդեն սկսել էր հորատման աշխատանքները Կիպրոսի արևմուտքում։
Հիշեցնենք, որ թուրքական կողմի պնդմամբ՝ բացառիկ տնտեսական գոտու հիշյալ տարածքը միայն Հունաստանին չի պատկանում և Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետությունը հավասարապես իրավունք ունեն օգտվելու այդ ջրային տարածքի բնական պաշարներից։
Աղբյուրը` «Էրմենիհաբեր»