Ռոբերտ Քոչարյան. «Արցախը Հայաստանի համար ոչ թե բեռ է, այլ արժեք»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով Արցախի վերաբերյալ հարցերից մեկին շեշտել է, որ Արցախը Հայաստանի համար ոչ թե բեռ, այլ մեծ արժեք է:
Նա ընդգծել է, որ առանց Արցախ Հայաստանը մի տարածք է, հեռու տրանսպորտային խաչմերուկներից, որին կարելի է շրջանցել ցանկացած տարածաշրջանային ծրագիր իրականացնելիս: «Արցախով այլ վիճակ է: Արցախով մենք տարածաշրջանային լուրջ խաղացող ենք դառնում: Հիմա ի՞նչ ենք ուզում, որ լինենք առանց Արցախ եւ դառնանք Թուրքիայի բիզնեսի, տնտեսության ֆիլիալը, թե՞ լուրջ դերակատար լինենք այս տարածաշրջանում»,- շեշտել է Ռոբերտ Քոչարյանն, ավելացնելով, որ առանց Արցախ մեզ մասին մոռանալու են:
Երկրորդ նախագահը նշել է, որ Արցախով մենք մենք տարածաշրջանում շատ լուրջ դերակատար կդառնանք, եթե հավատանք մեր ուժերին: «Արցախը Հայաստանի համար ոչ թե բեռ է, այլ արժեք, եթե վախկոտ չենք, եթե այդ արժեքը տանենք արժանապատվությամբ: Այդ դեպքում կհասնենք լուրջ նպատակների»,- ավելացրել է երկրորդ նախագահը:
Top-News.am