Թբիլիսիում ընթանում է «Վրացական երազանք» խմբակցության նիստը, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են ավտոերթի
Վրաստանում իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիա իրականացնողները չորս օր անընդմեջ բողոքի ակցիա են իրականացրել խորհրդարանի դիմաց: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը Վրաստանից՝ այսօր երեկոյան ևս բողոքի ակցիա է նախատեսված։
Մինչ այդ բողոքի ակցիայի մասնակիցները ժամը 14:00-ին ավտոերթ կիրականացնեն Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ և ի նշան բողոքի՝ ազդանշան կտան։
Այս պահին Թբիլիսիում ընթանում է «Վրացական երազանք» խմբակցության նիստը՝ կուսակցության գրասենյակում։ Նիստին մասնակցում է նաև Բիձինա Իվանիշվիլին, կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն, վարչապետ Մամուկա Բախտաձեն և կառավարության այլ անդամներ։