Թբիլիսիում ցույցերը շարունակվում են արտահերթ ընտրությունների պահանջով
Թբիլիսիում երեկ ևս ցույցերը շարուկնակվել են։ Հազարավոր ցուցարարներ երեկ արդեն չորրորդ օրն էին հավաքվել՝ պահանջելով որոշ պաշտոնյաների հրաժարականներ և արտահերթ ընտրություններ:
Հունիսի 23-ի բողոքի ակցիան սկսվել էր երեկոյան ժամը 7-ին Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ։
Ոմանք Ռուսաստանին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դատապարտող պաստառներով էին եկել։
Պրահայում հարյուր հազարավոր ցուցարարներ փողոցներ են դուրս եկել, պահանջելով, որպեսզի Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հրաժարական տա:
Կազմակերպիչներն ասում են, որ Լետնա այգում հունիսի 23-ին տեղի ունեցած հանրահավաքին մոտ 250 հազար մարդ է մասնակցել, ինչը 1989 թվականից ի վեր ամենամարդաշատ ցույն է եղել։
Ցուցարարների ձեռքերում պաստառներ էին «հրաժարական», «մենք չենք հրաժարվի ժողովրդավարությունից» գրություններով։ Մյուս մասնակիցները թափահարում էին Չեխիայի և Եվրամիության դրոշները։
Հանրահավաքը վերջին շաբաթների մի շարք ցույցերի գագաթնակետն էր, 64-ամյա միլիարդատեր Բաբիշի դեմ, ով մեղադրվում է խարդախության և շահերի բախման մեջ: