Ռուսաստանում ամենամեծ թվով ներգաղթյալներ եկել են Ուկրաինայից. Հայաստանը 5-րդ տեղում է
Նախորդ տարի Ռուսաստան է եկել շուրջ 565,000 ներգաղթյալ, որոնցից 90 տոկոսը` ԱՊՀ երկրներից: Ներգաղթյալների թվով առաջին տեղում Ուկրաինան է` 24 տոկոս, թեև նախորդ տարի այս երկրից եկածների ցուցանիշն ընկել է 8,3 տոկոսով: Այս մասին հայտնում է «Российская газета»-ն:
Երկրորդ տեղում Ղազախստանն է` 72,1 հազար մարդ, աճը` 0,6 տոկոս: Եռյակը եզրափակում է Տաջիկստանը` 67,9 հազար մարդ, աճ` 7 տոկոս: Չորրորդ և հինգերորդ տեղերում են Ուզբեկստանն ու Հայաստանը` համապատասխանաբար 55,3 և 48,4 հազար մարդ: Ներգաղթյալների ցուցանիշն այս երկու երկրներում ընկել է 13,6 և 0,97 տոկոսով:
Տոկոսային առումով աճ է գրանցվել Թուրքմենստանից Ռուսաստան ժամանած մարդկանց առումով, որը կազմում է 20,3 տոկոս: