Ջոն Բոլթոնը դրական է գնահատել Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այսօր հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և իսրայելցի պաշտոնակից Մեիր Բեն Շաբաթի հետ: Հանդիպումն ամերիկացի պաշտոնյան դրական է գնահատել:
«Հոյակապ հանդիպումներ ունեցա այսօր վարչապետ Նեթանյահուի և Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեիր Բեն Շաբաթի հետ: Մենք վերահաստատեցինք Իրանի ագրեսիային տարածաշրջանում դիմակայելու մեր ընդհանուր առաջնահերթությունը՝ առավելագույն տնտեսական ճնշում գործադրելու միջոցով», - գրել է Բոլթոնը Twitter-ում:
Հաղորդվում է, որ Բոլթոնը մասնակցելու է Երուսաղեմում հունիսի 24-25 կայանալիք եռակողմ հանդիպմանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և իսրայելցի պաշտոնակից Մեիր Բեն Շաբաթի հետ: