Մադրիդի շրջակայքում քաղաքի ավերակներ են հայտնաբերվել, որտեղ կարող է գտնվել Եվրոպայի ամենահին մզկիթներից մեկը
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի շրջակայքում հնագետները հինավուրց քաղաքի ավերակներ են հայտնաբերել, որտեղ, հնարավոր է, տեղակայված լինի Եվրոպայի ամենահին մզկիթներից մեկը, գրում էLive Science-ը:
Գեոմագնիսական հետազոտությունների ժամանակ հնարավոր է եղել մանրամասն ուսումնասիրել վեսթգոթերի Ռեկկոպոլիս քաղաքի ավերակները: Այնտեղ պալատի հետքեր և կառույց է հայտնաբերվել, որն էլ հենց կարող է մզկիթը լինել:
Գիտնականները նկատել են, որ քաղաքի մեծ կառույցներից մեկը տարբերվում է մյուսներից, իսկ նրա դիրքը համընկնում է մուսուլմանների սուրբ քաղաքի՝ Մեքքայի ուղղությանը, շինության նախագիծը մզկիթ է հիշեցնում:
Այս վարկածը հնարավոր կլինի հաստատել միայն պեղումների արդյունքում: Հայտնի է, որ վեսթգոթերի հինավուրց քաղաքը հիմնադրվել է շուրջ 1400 տարի առաջ: