Ավելի քան 400 օդաչու Boeing-ից միլիոնավոր դոլարների փոխհատուցում է պահանջում
Ավելի քան 400 օդաչու միացել է ավելի վաղ ամերիկյան Boeing ընկերության դեմ ներկայացված հայցին, որով միլիոնավոր դոլարների փոխհատուցում են պահանջում 737 MAX օդանավերի անվտանգության անռնչվող հարցերում առկա սխալները կոծկելու համար:
Ինչպես հայտնում է ABC-ն, ընթացիկ տարվա մարտին Boeing 737 MAX օդանավերի թռիչքը դադարեցվել է աշխարհի բազմաթիվ երկրներում, առաջին հերթին՝ ԱՄՆ-ում: Պատճառն այդ մոդելի ինքնաթիռների մասնակցությամբ երկու ավիաաղետներն էին, որոնք հարյուրավոր մարդկանց կյանք են խլել:
Առաջին ավիավթարը տեղի էր ունեցել 2018թ. հոկտեմբերին՝ Ինդոնեզիայում: Այն ժամանակ զոհվել էր 189 մարդ: Երկրորդ ավիաաղետը տեղի էր ունեցել Եթովպիայում՝ դառնալով 157 մարդու մահվան պատճառ:
Դատական փաստաթղթերում հայցվորները նշել են, որ իրենց գործատուն՝ Boeing ընկերությունը, աննախադեպ ձևով կոծկել է 737 MAX-ի թերությունները, դրանում առկա սխալները, ինչն էլ հանգեցրել է ավիաաղետների:
Օդաչուները նաև նշել են, որ ստեղծված իրավիճակի ֆոնին իրենք կրել են ոչ միայն ֆինանսական, այլև բարոյահոգեբանական վնաս:
Հայցի վերաբերյալի առաջին դատական նիստը կկայանա 2019թ. հոկտեմբերի 21-ին՝ Չիկագոյում: