Վրաստանում վերսկսվել են բողոքի ակցիաները
Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում վերսկսվել են հունիսի 20-ից սկիզբ առած բողոքի ակցիաները:
Այսօր մասնակիցների թիվը, համամատած մյուս օրերի, ավելի քիչ է: Դեռևս հավաքվել են մոտ 1500 մասնակից, սակայն ինչպես հայտնում է Sputnik Georgia-ն, նրանց թիվը գնալով աճում է:
Հիշեցնենք, որ 3 օր առաջ Վրաստանում սկիզբ է առել բողոքի մեծ ակցիա՝ ընդդեմ գործող իշխանությունների։