ԵԱՏՄ երկրները հաստատել են միասնական տարանցիկ համակարգի ստեղծման ճանապարհային քարտեզը
Եվրասիական տնտեսական միության երկրների մաքսային ծառայությունները հաստատել են միասնական տարանցիկ համակարգի ստեղծման ճանապարհային քարտեզը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության հաղորդագրությունում։
«ԵԱՏՄ տարածքում միասնական տարանցիկ համակարգի ստեղծման ճանապարհային քարտեզը հաստատվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել հունիսի 20-ին Բիշքեկում: Նախագիծը ենթադրում է ապրանքների տարանցիկ փոխադրումներին հետևելու ընդհանուր համակարգի ստեղծում», - ասվում է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մաքսային տարանցիկ համակարգի թվայնացման ընթացակարգերի հարցով փորձարկումների ընդլայնման ուղիները: