Սահակաշվիլին Վրաստանի խորհրդարանի գրոհից հետո հանդես է եկել հայտարարությամբ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդդիմությանը կոչ է արել միավորել, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլի գլխավորած իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը իշխանությունից հեռացնելու համար: Այս մասին նա ասել է Facebook-ում տեղադրված տեսաուղերձում:
Նրա խոսքերով, հենց այս կուսակցությունն է պատասխանատու Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ կուսակցությունն իշխանությունից պետք է հեռացվի խաղաղ ճանապարհով:
«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Վրաստանում, նվաստացման, թքածական վերաբերմունքի վերջին կետն էր Վրաստանի, նրա խորհրդանիշների, արժեքների հանդեպ …»,- ասել է Սահակաշվիլին:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ պատրաստ է միանալ գործընթացին, եթե Վրաստանի ժողովուրդը դա անհրաժեշտ համարի:
Ինչպես նշվում է, Վրաստանի խորհրդարանի այսօրվա գրոհը տեղի է ունենում ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի շուրջ սկանդալի ֆոնին:
Հունիսի 20-ի առավոտյան նա հայտնվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին, ինչը դժգոհություն է առաջացրել երկրի արմատականների շրջանում, որից հետո նիստն ընդհատվել է:
Երեկոյան արմատականները սկսել են խորհրդարանի գրոհը, նրանց է միացել ընդդիմությունը:
Ցուցարարները պահանջել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ ընտրությունների անցկացում: