ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի անդամը ֆուտբոլի՞ստ է, թե՞ ուղղակի անդամ
Այդպես էլ չհասկացա, ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի անդամը ֆուտբոլի՞ստ է, թե՞ ուղղակի ազգային հավաքականի անդամ, և ՖԻՖԱ-ն կարո՞ղ է ազգային հավաքականի անդամին ճանաչել ֆուտբոլիստ, թե այնուամենայնիվ, ֆուտբոլիստ լինելը պետք է գրանցվի հավաքականի անդամի վկայականում, իսկ եթե ոչ, նրա ֆուտբոլիստ լինելը մեկնաբանությունների առարկա է։
Նաև, հավաքականի անդամը, եթե նրա ֆուտբոլիստ լինելը վկայականում ֆիքսված է և կան հավաքականի անդամներ, որոնց վկայականներում դա գրված չէ, մեխանիկորեն հանգեցնո՞ւմ է նրան, որ նա կարող է դառնալ թիմի ավագ, եթե այդ պահին հավաքականի բոլոր անդամները ընդամենը անդամ են, իսկ եղած ֆուտբոլիստներն այդ պահին վնասվածքներ ունեն։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից