ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը քննարկել են նաև ԼՂ խաղաղ գործընթացի ներկա վիճակը
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 19-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ:
Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առկա դրական դինամիկան, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընդգրկուն օրակարգը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա վիճակը։