Ահա թե ի°նչ է ստացվում ,երբ գործը վստահում են գործից անտեղյակներին
ՀՀ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային կենտրոնի պետ Ստյոպա Գևորգյանին 2019թվականի մայիսի 2-ին ազատման հրաման են տվել: Ազատման հրամանից հետո սակայն Գևորգյանը տեսչական մարմնին չի վերադարձրել պետությանը պատկանող ծառայողական ավտոմեքենան:
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը մայիսի 15-ին դիմել է ոստիկանություն: Ոստիկանության պատասխան գրության մեջ նշել են. «Նշված համարանիշը գրանցվել է փնտրվող համարանիշների շտեմարանում»:
Ոստիկանություն ուղարկված գրությունը մակագրվել է Ճանապարհային ոստիկանություն, որտեղ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում իրականացվել է ճշգրիտ գործառույթ: Մինչդեռ ոստիկանությունից գրությունը պետք է ուղարկվեր ուսումնասիրության ոստիկանության տարածքային ստորաբաժանում` նյութեր նախապատրաստելու, քանզի հանցակազմն ակնհայտ էր:
Գնահատականներ չենք հնչեցնում , բայց ահա թե ի°նչ է ստացվում ,երբ գործը վստահում են գործից անտեղյակներին:
Վարդուհի Սմբատյան