Ադրբեջանական մամուլ. «Փաշինյանը վերադարձնում է ապրիլյան պատերազմից հետո պաշտոնանկ արված գեներալներին»
Ադրբեջանական մամուլը շատ արագ արձագանքելով հայաստանյան իրադարձություններին, հենվելով հայստանյան մամուլի վրա տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը վերադարձնում է ապրիլյան պատերազմից անմիջապես հետո պաշտոնանկ արված գեներալներին:
Մասնավորապես, հայտնում են, որ Կոմիտաս Մուրադյանը, որը պատասխանատու է եղել զինված ուժերի կապի համար եւ Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնանկ արվել, կրկին վերադարձել է զինված ուժեր: Միաժամանակ հիշեցնում են, որ Փաշինյանը պաշտոն է տվել նաեւ պաշտոնանկ արված եւս մեկ գենարալի՝ Արշակ Կարապետյանին:
Top-News.am