Ուժեղ տուրբուլենտության գոտում ուղեկցորդուհին սկուտեղի հետ միասին զարկվել է ինքնաթիռի առաստաղին (տեսանյութ)
Բուլղարական ALK ավիաընկերությանը պատկանող՝ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայից Ֆրանսիա մեկնող ինքնաթիռը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով 10 ուղևոր է տուժել, գրում է Fox News-ը:
Ականատեսների խոսքով՝ տուրբուլենտ հոսանքը սկսվել է վայրէջքից շուրջ 30 րոպե առաջ: Դեպքի տեսագրության մեջ երևում է՝ ինչպես են ուղևորները բղավում, իսկ սկուտեղ-սեղանիկը հրող ուղեկցորդուհին զարկվում է ինքնաթիռի առաստաղին, և սեղանիկի վրայի տաք ջուրը թափվում է ուղևորներից մի քանիսի վրա:
Վայրէջքից հետո շտապօգնության աշխատակիցները դիմավորել են ուղևորներին և տուժածներին համապատասխան բուժօգնություն ցուցաբերել: Ավիաընկերությունը հայտնել է, որ տուրբուլենտության պատճառը բարձրության անկումն է եղել: