Քոչարյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արթուր Դանիելյանը գործով տուժող Արթուր Ավագյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի և մյուս 3 կողմերի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունները մերժեց:
«ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, քննության առնելով գործով տուժող Արթուր Ավագյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի ինձ՝ դատավոր Դանիելյանիս, ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունները, ղեկավարվելով Դատական օրենսգիրք սահամանդրական օրենքով և Քրեական դատավարության օրենսգրքով որոշեցի՝ ինձ դատավոր Դանիելյանիս, իքնաբացարկի միջնորդությունը մերժել: Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման»,- հայտարարեց դատավոր Արմեն Դանիելյանը: