Սաակաշվիլին կոչ է արել Պորոշենկոյին բանտարկել
Այս թեմայով
- «Իմ աշխատավարձն ամսական 10 հազար դոլար է, և ես կարող եմ ինձ թույլ տալ նման տուն»․ Սաակաշվիլիի մայրը պատասխանել է քննադատություններին (տեսանյութ)
- Ներողություն եմ խնդրում. Սաակաշվիլին` անցյալի սխալների մասին
- Սահակաշվիլին խոստացել է գալ Վրաստան եւ...
- Մոտ օրերս կհայտնվեմ վրացական բանտերից մեկում. Սահակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն պետք է «բանտ նստի»` պաշտպանության ոլորտում յուրացումներ կատարելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Միայն թշնամին չէ, որ զինվոր է սպանում: Կաշառակերությունն Ուկրաինայում նույնպես մեծ թվով զինվորների կյանք է խլում»,- հայտարարել է Սաակաշվիլին և ընդգծել, որ նման մարդկանց տեղը, այդ թվում` Պորոշենկոյի, կալանավայրն է:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել էին 2017թ. ամռանը՝ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով: Սաակաշվիլին, նույն թվականի աշնանը հատելով սահմանը, մեղավոր էր ճանաչվել ապօրինի գործողությունների համար և արտաքսվել Լեհաստան: Նրան քաղաքացիությունը վերադարձրել է երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին: