ՊԲ–ն հայտարարություն է տարածել Ասկերանի զորամասում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ. Զինվոր է վիրավորվել
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Համլետ Արայի Գալստյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից։
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։
Զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։ Վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է։