Երեւանյան այգում ԱՄՆ 3 քաղաքացիների հետապնդել են. մեկի նկատմամբ էլ կատարել են անառակաբարո գործողություններ
Երեւանում, հունիսի 16-ին, ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Բեյրութի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ իրենց են մոտեցել մի քանի քաղաքացի եւ հայտնել, որ Երեւանի 2800-ամյակին նվիրված այգում մի քաղաքացի անհանգստացնում է իրենց եւ իրենցից մեկի նկամամբ էլ կատարել է անառակաբարո գործողություններ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, «կարմիր բերետները» նշված գործողությունները կատարելու կասկածանքով հայտնաբերել եւ Կենտրոնի ոստիկանոթյուն են բերան ենթարկել Երեւանի բնակիչ՝ 24-ամյա Վահան Խ.-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանների օգնությանը դիմած անձինք ԱՄՆ քաղաքացիներ են։ Նրանք են՝ 17-ամյա Ք. Շ.-ն, 15-ամյա Ք. Ք.-ն եւ 18-ամյա Ս. Բ-ն, իսկ Ք. Շ.-ն հայտնել է, որ իր նկատմամբ է Վահան Խ,-ն անառակաբաոր գործողություններ կատարել:
Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: